Չոջուխ ու լաջերս տուն եմ վռընդել,
Զըմեն Ֆուխարա մեր օլքեն թորգել,
Քալել ես վալիաթն, օր չըղրեխ քաշեմ,
Տանիմ զիմ քուլվաթն պախեմ, կերակրեմ»։
Սատանա մարդին գազ, կշեռք պետք չի՛,
Աչքով նա մարդի խելքը կը չափի։
Գըլխին խելք դըրեց, որ գնա մոմ առնի,
Տանի չը՛ղրեխի չորս կողմը վառի,
Առաջին չոքի, դեմ համբուրի,
Դեմ չըղրեխի կոթը պտըտի։―
Շուտով վազըվազ գնաց, մմերն առավ,
Ու արդար սրտով նա իր ուխտն եկավ։
Ինչպես ասել էր, մմերը վառեց,
Չոքեց առաջին ու խաչակնքեց։
Բայց վա՜յ նրա օրին․ կոթն էլ որ չքաշեց,
Էն դաստա միրուքն էլ հետը ծալվեց։
Ի՞նչ վնաս ունի, միրուքն ո՞վ կուտի,
Չըղրեխն կատու չէր, որ երեսն չանգռի։―
Խեղճ քրդստանցին էնպես իմացավ,
Թե դեռ չըղրեխի վախտը չի հասավ,
Որ մուրազը տա, իրան ռադ անի,
Չոքելով էլ՝ ջուրն եկավ ծնկների։