Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈՒ ՍԱԼԴԱԹԸ

Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ։
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝
Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն։
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,
Էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,