Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երկար պարանը որ չըձգեցին,
Մեր ղոչաղ գողին տակին կանգնացրին,
Որ խեղդեն նրան, նա չոքեց բիրդան,
Որ կես սհաթ էլա դաստուր տան նըրան,
Իր մորը տեսնի ու մուրազն առնի,
Մերն էլ իր կաթը նրան հալալ անի։
    Հենց մերն մոտացավ՝ լալով, սքալով,
    Որդին ճտովն ընկավ՝ դոշը ծեծելով,
    Բայց ա՜խ՝ տեսնողի գլխին կրակ վառվեց․
    Որ անսիրտ որդին՝ մորն երբ փաթաթվեց,
    Ծիծն առավ բերանն՝ էնպես սաստիկ կծեց,
    Որ տեղից պոկ գալն ու մոր հոգին տալն
    Երկար ժամանակ էլ հեչ չքաշեց։―
Թո՛ւր էր, քաշեցին, քար էր վերցըրին.
Գողի՝ տեղն ու տեղն որ հանեն հոգին։
Նա անահ, անվախ՝ իր կիսահոգի
Մոր լաշին քցեց աչքն ու բիրադի
Ձեն տվեց խալխին: «Տեսե՛ք ջամըհա՛թ՝
Լացե՛ք իմ գլուխն ու բարի խրատ
Տվեք ձեր որդոցն, որ էս ղազաբին
Չի հանդիպին ու ձեր անբախտ գըլխին
Անեծք չըթափեն, իրանց պահպանեն։