Գյոռբեգյոռ ըլիս՝ անիրա՛վ իմ մեր,
Էս է՛ն մեկ ձվի լազաթն ու խրատն էր,
Որ դու ինձ տվիր, էս տեղն քըցեցիր,
Երկուսիս հոգին դժոխքի փայ արիր»։―
Ասեց ու թուրը մեկիցը խըլեց,
Ընչանք որ հասան, նա իր սիրտն ցցեց։
Ու մեռնելիս էլ՝ շունչն էստով կտրեց։
«Վա՜յ էն հորնը մորն, որ որդի պահի,
Ու ո՛չ խրատ տա, ո՛չ էլ լավ կըրթի»։―