Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Էլ մարդ ու բոստան հեչ չի՛ մընացել,
    Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել։
    Ընչանք չեն էփում, քո աչքըդ հանում,
    Դու քո փիս հոտը չե՛ս պակասացնում»։
— «Տո դու քո աստվածն՝ ով էլ ինչ ասի,
Խոսքը սազ կը գա, իրավունք ունի»։―
Սոխը ջուղաբը եդ դարձրեց, ասաց։
«Էդ էր մնացել, փա՛ռք քեզ՝ տե՛ր աստված.
Որ դո՞ւ էլ ըռեխդ ցրես ինձ վրա։
Տո ա՜յ անզգամ, հոտած, բեհայա,
Եփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,
Մարդի բերանը ապականում չեմ։
Քո՞ գլուխը լաս՝ որ խաշի միջումն
Է՛ն հոտն ես թողում, ուտողի բերնումն,
Որ մոտի կանգնողն իրանից գնում,
Սիրտը խառնվում, ու քյալլեն ծակվում։―
    Գիտե՞ս խնա՛մի՝ իմ միտքըս ի՞նչ ա,
    Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա։
    Արի՛, դու էլ քո չափը ճանաչի՛ր,
    Խոսքս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր։
    Երկուսս էլ ունինք էդ պակասությունն
    Մենք մե՛րը ծածկենք, ու պահենք թաքուն։