«Ա՜յ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,
Ժանգի պարկի պես լըցվել, տռըզել ես»։―
Մեկ օր սըխտորը էսպես խոսք քցեց,
Խեղճ սոխի գլխին թուք ու մուր ածեց։
«Կողքդ հաստացել, գլուխըդ գիրացել,
Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փքվել։
Ինչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,
Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի։
Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,
Դանակ դիպչելիս՝ աչքը քոռացնում։
Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ ա
Քեզանից տեսնում, որ քեզ ցանում ա։