Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԷՇՆ ՈՒ ՁԻՆ

Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,
Երկար անկաջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ։
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ու տես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել,
Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ։
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խըլշաց առաջը.