Այս էջը հաստատված է
իր գազը, մաշեկարն իր բիզը, փինաչին իր ճոնդը, փռնչին իր գունդը՝ լավ ճանաչեն, տեղըները ծանր նստին, ամա չի ըլում։ Ինձանից խրատ չի հասնիլ, ամա մարդի սրտին դարդ է դառնում, երբ էնպես օքմին էլ ա խոսում մարդի վրա, որ իր անունը դրուստ գրիլ չի գիտի։ Ղորդ են ասել թե տանու տերտերին օրհնյա՛ տեր չի ըլիլ։ Ինչևիցե՝ թուր ու թվանք չունիմ, արզա գրիլ պետքը չի, թո՛ղ բլբյուլը խոսի․