Այս էջը սրբագրված է
և կատարում ես ցարդ՝ բեմի վրա: Դու տվիր նրան շունչ և կենդանություն, քո խաղը գերազանցեց գրվածքից, իսկ պ․ Ամերիկյանը, որ ներկայացնում էր Պեպոյի հակառակորդի պատկերը, և մյուս մասնակցող անձինք իրանց հանճարավոր խաղով օգնեցին մեզ ավելի պարզ ցույց տալու հարստահարված Պեպոյի համակրական ոգին։
Այն ծափահարությունը, այն ընդունելությունը, որ առաջին ներկայացման օրը ստացա հանդիսականներից թատրոնում, ես արդեն բաժանել եմ քեզ և քո ընկերների հետ: Այժմ թո՛ւյլ տուր ինձ, սիրելի՛ Գևորգ, խնդրել քեգ՝ ընդունել և այս նվազ նվերս իբր հիշատակ քո չափազանց աշխատության և հարկ՝ քո անսահման սիրույն դեպի մեր թատրոնը։
Քո ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑ
Թիֆլիզ
6 նոյեմբերի 1876