Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1874

ՍԻՐՈ ԶՈՀԵՐ


   Լըճի մեջ նավակը
Մեղմ հովով կըտանի,
Նորա մեջ նըստած է
Սիրահար պատանի։

   5 Պատանին ձեռքն ունի
Կիթարա ու կերգե,
Իսկ քամին կը փախցնու
Նավակը եզերքե։

   Լըճակի մեջը կա
10 Քարաշեն մի ամրոց,
Սիրուհվո բնակարան,
Հանապազ փակ ու գոց։

   Պատանվո նավակը
Դեպ ամրոց կվազեր
15 Ուր նորա անձկալին
Սըրտատրոփ կըսպասեր։

   Մեղմ հովը ավելի,
Ավելի սաստկացավ,
Երկինքը թուխպ պատեց,
20 Փոթորիկն բարձրացավ։

   Ալիքի լեռները
Գոռալով կըծըփան,
Պատանին աներկյուղ
Կընվագե կիթարան: