Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Լուսինը ամպերու
Տակերեն երևցավ,
Սոսկալի աղետի
Պատկերը բացվեցավ։

   Կես ճամփուն ալիքը
30 Նավակին խըփվեցան,
Նավակը փըշրեցին,
Հույս չիկար փըրկության։

   Պատանին աչքերը
Լուսնյակին բարձրացուց,
35 Կիթարի լարերը
Նա ուժգին հընչեցուց.

   «Տա՛ր վերջին խոսքերըս
Անձկալվույս, ո՜վ լուսին,
Որ քաղցրիկ անունըդ
40 Հիշելով՝ կըմեռնիմ»։

   Դադրեցավ փոթորիկ
Ու ալիք պառկեցան,
Ջրի վրա կըտորտանք
Նավակի երևցան։

   45 Սիրուհին սըրտատրոփ
Նայեցավ լըճակին,
Հասկացավ դառնություն
Յուր անբախտ վիճակին.—

   «Իրարմե բաժնեցին
50 Մեզ աշխարհ և այս կյանք,
Գեթ մահով այսուհետ
Ջրի տակ միանանք»։

   Ասաց— և աղաղակ
Բարձրացուց նա ուժգին,
55 Գըլորվեց, զոհ եղավ
Անկըշտում ծովակին։