Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1875


ՀԱՅ ՏՊԱՐԱՆ


Նոր-Նախիջևանի մեջ



   Բարի՛ եկար, հյուր թանկագին,
Ազգապարծանք գործարան.
Քեզ շատ վաղուց և անհամբեր
Կըսպասեր Նոր-նախիջևան։
5 Գալըդ բարի, ոտքըդ թեթև,
Համայնաշահ գործատուն,
Վստահ ենք դու պիտի կանգնես
Շատ կործանած հայի տուն։
Հայ զավակաց, որք մոլորված
10 Միշտ մութի մեջ կը քալեն,
Պիտի ծագե երկնային լույս
Ավետաբեր քու գալեն...
Հաստա՛տ մընա, երկա՛ր ապրե
Մեր մեջ, ո՞վ հայ տըպարան,
15 Եվ քու կյանքեն կյանք կը ստանա
Մեր կիսաշունչ Նախջըվան։
Հայ մանկանցը տո՛ւր դասագիրք
Զըվարճալի, օգտաբեր,
Իսկ չափահաս ժողովրդին
20 Միտք ճոխացնող շատ գրքեր։
Այս խոսքերով կը բարևեմ
Առաջիկայս նոր տարի,
Բաղձալով քեզ հաջողություն,
Երկար կյանք և շատ բարի։