Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԹԱԼԱՆԱԾ ԳԵՂ


   Ծուխը ամպի պես կելլեր դեպի վեր,
Տընտըղի նման բոցը կըքալեր.
Տուն, եկեղեցի, պարտեզ ու այգի
Անսիրտ, անհոգի մատնած են կրակի։

   5 Հայերն հոտի պես սարսած կը վազեն,
Անցնող-դարձողեն օգնություն կուզեն.
Օգնությո՞ւն։ Խեղճե՜ր։ Կատղած օսմանլին
Չար մահ կըսպառնա զարհուրած հային։

   Մայրը կականով կը փընտրե աղջիկ,
10 Աղջըկան գերի տարավ չար տաճիկ,
Իր որդուն կուզե հայրը շըվարած,
Որդուն կըտեսնե խազուխի դըրած։

   Հայի հավաքած մալը աղքատին
Հելալ փայ եղավ անկըշտում քյուրդին,
15 Խեղճը հուսահատ կ՚աշե երկընքին,
Կսպասե նըպաստ հրեշտակաց զորքին։

   Խաբուսի՜կ հույսեր... Դեռ շատ ու շատ դար
Պիտի խաբվիս, հա՛յ, ինչպես խաբվեցար:
Թե ինքըդ չանես քու գըլխու ճարը,
20 Ե՞րբ պիտի օգնե քեզի օտարը...

   Խե՜ղճ մարդ, մի անգամ մեռնելե վախցար.
Մինչ մահվան օրըդ հազար մահ տեսար,
Հազար մեռնելըդ հազար ցավերով,
Զավակիդ փոսը ձեռքովդ փորելով...