Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ցամաք աչքերով մըտնիմ գերեզման,
Այս է աստուծմե մենակ խընդիրքըս»։
Բայց հանկարծ...

2



   30 Նայե՛, մեջ խավար բանտին
Նիհար, ցավագար Թումասն է ընկած։
Չեմ գիտեր ի՞նչ է հանցանքը խեղճին,
Բայց ձեռք ու ոտքին շըղթա է զարկած։
— Ճերմակ մազերըդ անկարգ թափթըփած,
35 Հագիդ քուրչերը ցըրտե չեն պաշտպան,
Չոր հացի կարոտ, կը մուրաս քաղցած,
Ծերութքիդ վերջը ա՞յդ եղավ, Շուշան։
Եսիր-Բազարի մեջ կան յոթը կին,
Տըռփոտ օսմանցիք նոցա շուրջ պատած,
40 Հարյուր ոսկի է գինն ամեն մեկին,
Շուշա՛ն, հարսներուդ ա՞յդ էր վիճակած։
Ամպի մեջ օխտը արծիվ կը ճախրեն,
Նոցա սուր աչքունք ճոխ ճարակ տեսան,
Ո՞ր թըշվառներու անթաղ դիերն են...
45 Վա՜յ քու արգանդին, խեղճ, անբախտ Շուշան։