Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԵՐԳ
Երբ տըրտում ես, բարեկամ,
Ձախորդության օրերըդ,
Թո՛ղ ամեն ինչ, երգարան
Ազգային դու ա՛ռ ձեռըդ։
5
Երգե՛, երգե՛ դարդն ազգիս,
Երգե ամուր, անդադրում,
Հոգվով մըտքով կըսփոփվիս,
Հավատա՛ ինձ, մեկ պահում։
Երբ խընդում ես, բարեկամ,
10
Հաջողության ժամերուն,
Երգե՛ երգ դու ցընծության
Մեր պաշտելի պապերուն։
Քու խընդության խընդակից,
Ազնիվ գործիդ քաջալեր՝
15
Կլինին հողի խոր տակից՝
Մեր պանծալի նախորդներ։
Երգե՛ հարսին քո գըրկում,
Երգե՛ խընջույքի միջին,
Ե՛վ սուրբ ահեղ ճակատում,
20
Ե՛վ բանտումը խավարչտին։
Երգով հիշե՛ մեր նախնյաց,
Երգով թո՛ղ քնե քո որդին,
Երգն է մարդուն անգին գանձ,—
Լոկ չար մարդիկ երգ չունին։
|
|