Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈՒՍԱՆՈՂ
Օրըն էր խավար, ցուրտ, և՛ ձյուն, և՛ ցեխ.
Բընիկ ժողովուրդք տաք հագված, փաթթած.
Թեև առավոտ, բայց լապտերք շատ տեղ
Դեռ կը վառվեին... վա՜յ աքսորանաց...
5
Մեր հայ պատանին ժիր, ուրախ կերթար,
Թիկնոցը ցընցոտ, կոշիկը մաշված,
Կապուտկած ձեռին ուներ նա ծըրար,
Գըրի՞չ էր, թե՞ թուղթ, թե՞ պատառ չոր հաց.
Այդ ինքը գիտեր։ Բայց նա լուռ ու մունջ
10
Կերթար ըշտապով դեպ համալսարան.
Հայ պատանեկաց՝ խեղճ ու անտերունչ,
Հուսալի, անքույթ, լոկ պատըսպարան...
Գընա՛, պատանի՛, տոկա՛, համբերե՛,
Հազար տանջանքով չորս տարիդ կերթան,
15
Տանջանքըդ չէ՛ փույթ, միայն թե ապրե՛,
Աչքն ի դուռ քեզ մնա խեղճիկ Հայաստան։
|
|