Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
61-ԵՐՈՐԴ ՀՈԴՎԱԾ


Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ.

Ամեն ազգ կը ցընծա արդիս ազատ կյանք վայելելով,
Միմիայն խեղճ հայը օրը կանցնե վայ գըլխուն տալով։

5 Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։

Տաճիկը կատղած է, քյուրտերը գայլի պես կը շրջեն,
Անունը խեղճ Հայի Հայաստանի վըրայեն կըջընջեն։

Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
10 Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։

Ձեր անբախտությունը, ավա՜ղ, չունի ո՛չ չափ, ո՛չ վախճան,
Ո՜վ հայեր՝ ո՞ւմ դիմեք, կորստի մեջ է խեղճ Հայաստան։

Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ–պատառ։

15 Վեց հարյուր տարի է, որ դուք ունայն արցունք կը հեղուք,
Մերթ Աստուծո, մերթ մարդոց հուսով խաբված սև օրեր
                                               կանցնուք։

Վաթսուն ու մեկ հոդված՝ դու Հայաստան խըղդեցիր իսպառ,
Հայի սիրտն ու հոգին անխընա արիր պատառ-պատառ։