Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՆԱԼԲԱՆԴԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ
Երբ բացվեց դպրոցը Մեսրոպ-Սահակին,
Դողդըղաց տափը Սուրբ֊Խաչի բակին,
Քարքարուտ գետինն փլչեց, ճաթեցավ,
Մեջեն Միքայել Նալբանդն հայտնեցավ...
5
Գանգեսն ալ այն օր շատ ալեկոծվեց,
Ժայռուտ ափերը փշրեց, կործանեց.
Այնտեղ ալ մեկ ջոկ շիրիմ բացվեցավ,
Մեջեն Բաբաջան աղան դուրս եկավ։
Հական թոթափել թըռավ սըլացավ,
10
Ամպ ու օդ ճըղքեց, եկավ կաչնեցավ
Հանդեպ Նալբանդին, սեր ու կարոտով
Մեկ մեկու տվին ու առին բարով։
Ասաց Նալբանդը՝ «Գիտե՞ս, Բաբաջան,
Այսօր կը տոնե մեզի Նախջվան,
15
Եվ այսուհետև քաղաքիս տըղայք
Անշուշտ պիտ լինին իսկական քաջ հայք.
Այսօր պիտ դադրի ազգիս դառ վիճակ,
Արդեն չեն լինիլ նոքա խայտառակ՝
Ինչպես ցայժմ էին լեզվե ու կրոնե
20
Զրկած, թուլացած։ Այսօր մեզ տոն է...
Դե, ի՞նչ ենք կորցնում մենք թանգ ժամանակ,
Ըշտապենք շուտով, Նախջվան երթանք,
Ուր երախտագետ ազգակից մեր հայք
Մեր հիշատակին կանեն պատարագ։
|
|