Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապրիլը անցավ, մայիսը կուգա,
30 Տեհ, էրթանք Սուրբ Խաչ քանի պյուլպյուլ կա,
Մեր աշխարհասեր պապերու նըման,
Քեֆ անինք գոնե մեկ քանի անգամ.
Շուտ կուգա ամառն հետն ալ թոզ ու տոթ,
Չի զուրցիլ պյուլպյուլըն ամեն առավոտ.
35 Գարնան հետ սիրտերըս ալ կըթառամի,—
Այսպես մեր օրը թեզ ու թեզ կանցնի։
Ով բարեկամներ, քանի որ սաղ ենք,
Շուտ շուտ մեկ մեկու տեսնենք ու սիրենք.
Կանցնի մեկ տարի, այլ գարուն կուգա,
40 Քանի՞սը մեղմեն աջափ սաղ պիտ լա՞.
Եղբայրներ՝ քանի մեր մեջ շունչ ունենք
Ուրախ լանք, անկեղծ ու սիրով ապրենք.
Հովհաննես, Մինաս, Հակոբ, Ռափայել,
Գաբռել, Դարապետ, Պողոս, Միքայել
45 Դուք գոնե հալխին գիտցեք ցուցնելու՝
Մարդկային կյանքը ինչպես վարելու։