Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՎԵՀԱԺՈՂՈՎ


   Մայր Հայաստանի տարին էլ անցավ,
Տանջում է նորան նույն վիշտ ու նույն ցավ.
Բացված լայն վերքեն արյունը ծործոր
Կաթելով վազում է դեռ ամեն օր։

   5 Մեր հոգու վիշտը, մեր բոթն ու սուգը,
Աղեխարշ աչաց մեր արտասուքը
Ոչոք չըտեսավ, ոչոք չի ըզգաց,
Լուսավոր Եվրոպ կույր ու խուլ մընաց:

   Անմեղ գառնուկը—խեղճիկ Հայաստան—
10 Ողջակեզ եղավ տաճկի քավության.
Փըշըրտած շըղթայք սլավոն ազգերին
Բերին փաթթեցին Հայոց ձեռքերին։

   Ինչո՞ւ։ Թո՛ղ ասե անգութ Եվրոպան,
Որ Պիղատոսի արավ դատաստան,
15 Նախ՝ անմեղությունն մեր խոստովանեց,
Ապա չարերուն մեզ ի խաչ մատնեց։