Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ի՞ՆՉ է ՄԵԶ ՊԱԿԱՍ


Նվեր օրիորդ Գայանե Հովհաննիսյանին



   Առավոտ կանուխ հայի երեխայք
Դըպրոց են վազում զըվարթ ու արագ,
Հըլու, ուշադիր սովրում են համար,
Պատրաստում աննյութ գանձ ազգի համար։
   5 Բըթամիտ տըղա հայ շա՞տ տեսած կաս,—
                                Ի՞նչ է մեզ պակաս։

   Հենց որ ժամկոչը զանգակը հընչեց,
Դեռ լուս ու մութ է. մեր Հայը բացեց
Դուքան ու դազգյահ։ Ձեռքումը արագ
10 Շարժում է ասեղ, սըղոց և ուրագ։
   Հայ արվեստավոր ծույլ շա՞տ տեսած կաս,—
                                Ի՞նչ է մեզ պակաս։

   Տես, տես, գլորվում է բըլուր ահագին,
Դա է բեռնակիր պանդուխտ Մըշեցին,
15 Արուն–քըրտինքով, հայրական գըթով
Տուն-տեղ պահում է Հայի ամոթով։
   Անպիտան մըշակ դու շատ տեսած կաս,—
                                Ի՞նչ է մեզ պակաս։

   Ժամի խորշումը կա գետնատարած
20 Մի խըղճուկ այրի, մատաղ, սևազգյաց,
Աչքը արտասուք, սիրտն հուսով լըցված,
Իր սուրբ հավատին պինդ ապավինած։
   Կրոնազուրկ հայ կին դու շա՞տ տեսած կաս,—
                                Ի՞նչ է մեզ պակաս։