Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԵԾ


   Գընա, իմ որդյակ, աշխարհքըս անցի՛ր,
Պանծալի անուն Մեծի դու ստացի՛ր։

   Ու գընաց որդին, շատ քըրտինք թափեց,
Մեծ հարըստություն, մեծ գանձ ժողովեց,
5 Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   — Չէ՛, չէ՛. թեև դու բորսայի ես զարդ,
Բայց քեզ չեմ ասիլ տակավին մեծ մարդ։

   Նա գընաց մըտավ իմաստնոց տաճար,
10 Եղավ խորիմաստ գիտուն ու հանճար,
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   — Չէ՛, չէ՛. թեև դու գիտությանը ես զարդ,
Բայց քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

   15 Պահով, աղոթքով մըտավ անապատ,
Խուրձ հագավ մարմնուն, հրաշքներ գործեց շատ.
Ու դարձավ հորը, ասաց պարծանքով.
— Հա՛յր իմ, այժըմ Մեծ չե՞մ քու կարծիքով։

   — Եդեմա դրախտին էլ լինիս դու զարդ,
20 Ես քեզ տակավին չեմ ասիլ մեծ մարդ։

   Ու գընաց որդին, դարձավ զորավար,
Խելքով, քաջությամբ տիրեց շատ աշխարհ: