Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մըտքեդ կը հանե խեղճ հայի անուն.
Փառաց ու պատվի այսքան ծուխ-բուրկեն
Քու պայծառ, միտքը, ավա՜ղ, կըփակեն։
Կը մոլորեցնե քեզ անցուկ փառքը,
30 Կը մոռացնե քու սըրբազան պարտքը։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

   Կանցնի ժամանակ՝ օր, ամիս, տարի,
Ճըրագի նըման կյանքըդ կը մարի,
35 Քու անշունչ մարմնուն կուտան շուք վերջին,
Սուտ լացով հողին կավանդեն գիճին...
Գուցե բարեկամք մի քանի անգամ
Իրանց մեջ հիշեն քեզի կես-բերան.
Բայց, ավա՜ղ հինգ-տաս տարի դեռ չանցած,
40 Հազիվ կը հիշվի անունըդ գոված։
— Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

   Բայց բախտը ավել էր մեզ խոստացել,
Պանծալի անունդ քու անմահացնել,
45 Երջանիկ վիճակ՝ սպասած դարերով,
Տալ խեղճ հայ ազգին քու հուժկու ձեռով...
Եվ որքա՜ն-որքա՜ն հայերըս և դո՛ւ
Պիտի կարմըրինք միշտ «առ ամոթու»,
Որ վեց դար՝ մեջ հայ կընոջ արգանդի
50 Դեռ չի հըղացել հայ Գարիբալդի։
Մի՞թե չեմ կարող, մարգարե չեղած,
Քու գալիք օրերն պատմել քու դիմաց։

   Բայց ի՛նչ պիտ անես երբ առջևդ գան
Սուրբ Վևոնդ երեց, Վահան ու Վարդան,
55 Եվ ո՞ւր կըմընա անունդ ըզգոն,
Երբ դեմ հանդիման գա քեզ Վաշինգթոն,
Եվ ի՞նչ պատասխան արդյոք պիտի տաս.
Երբ որ քեզ հարցնե շըվեդ<...>
«Հեր դու մեր հետքով առաջ չի գացիր,
60 Ու անմահ անուն չի ժառանգեցիր»: