Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀՈՒՅՍ

   Թո՛ղ փըչե քամին պաղ-պաղ, երեսիս,
Վերեն ամպերեն սաստիկ ձյուն թո՛ղ գա,
Որքան որ կուզե՝ թող փըչե Հյուսիս,
Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա։

   5 Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձըր մառախուղ երկիր թո՛ղ փակե,
Տարերք աշխարհիս խառնըվին իրար,
Հուսով եմ, վաղ-ուշ, արև պիտ ծագե։

   Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք,
10 Խավա՛ր թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն Հային տառապանք՝
Միայն... չի հատներ խըղճուկի հույսը։