Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1881

ԱՄՊԱՄԱԾ ԱՄԻՍ


   Հըսկա Մասիսը ճակատը պարզեց,
Անուշ ժըպիտը ցոլաց աչերեն,
Ամպրոպի ձայնով ահեղ նա գոչեց
Ու այսպես ասաց Ղազիբեգ սարին։

   5 «Գինեճա՞ն եղբայր, ինչո՞ւ ես թըմրած,
Ամոթ չէ՞ անհոգ մընաս դու այսքան.
Զարթե՛, աչերըդ ճմռե՛ քընեած,
Տե՛ս, ի՞նչ է անում եղբայր մեր Բալքան»...

   — Գիտեմ, տեսել եմ, ասաց Ղազիբեգ,
10 Բալքանի բաղդը շնորհ է Վալդային.
Այդ շնորքից մասնիկ չի հասնիլ երբեք
Ո՛չ իմ զավակաց և ո՛չ քու հային։—

   «Ես շնորհը չուզեմ, ասաց Արարատ,
Օտարին,—փըշրանք շան առջև ձըգած,
15 Ես ունիմ որդիք՝ որդիք հարազատ,
Ու թիվն է նոցա հինգ միլիոն համրած։

   «Դու մեկ դիր ականջ, ի՛նչպես ձայն կուտամ
Իմ համատարած ցըրված հայերուն,
Տե՛ս, ի՛նչպես որդիքս պիտ վազեն, պիտ գան
20 Տալ Հայաստանին արագ օգնություն»։

   Ասաց ու ձայնը ձըգեց նա ուժգին,
Թընդացին դաշտեր, հովիտներ, ձորեր,
Գետերն փոխեցին ընթացքը նախկին,
Ալեկոծվեցան կապուտակ ծովեր։