Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 «Եկե՛ք, իմ որդիք, եկե՛ք դուք արագ,
Ահա՛ բացվեցավ դուռն ազատության,
Ահա՛ ցանկալին հասավ ժամանակ,
Ջախել-ջախջախել ըստըրկի շըղթան։

   «Դո՛ւ, կաթողիկոս, հորինե՛ կոնդակ՝
30 Զորեն Խոխոցիմ գեղի Հովսեփին,
Դո՛ւ, եպիսկոպոս, գըրե հորդորակ՝
Նըման հոգեշունչ սուրբ Եղիշեին։

   «Դո՛ւ, երեց, ձեռք առ Սուրբ Գիրք ու մահակ
Նըման անվեհեր, արի Ղևոնդին,
35 Խոսքով ու գործքով եղի՛ր օրինակ,
Վառե՛ սրտերը իմ ժողովըրդին։

   «Դո՛ւ, Հայ զորապետ, գըթա հայերին,
Ինչպես գըթաց քու նախատիպ Վարդան,
Քաջություն շընչե վախկոտ սըրտերին,
40 Սովրեցո՛ւր խաղցնել թուր ու հըրացան։

   «Մի՞թե կըդասես, ո՜վ վաճառական,
Քու գանձը գեր քան փառքը քու ազգին,
Սիրական եղբարց քու ազատության
Մի՞թե չես զոհիլ քու դիզած ոսկին։

   45 «Ու դո՛ւ, ազգ հայոց, քեզ պետք է սովրել
Մի անգամ թափել արյուն հորդառատ,
Քանց կյանք ըստըրկի հավիտյան տանել,
Քանց արյուն վոթել ամեն օր կաթ–կաթ»։

   Այսպես խոսեցավ միամիտ Մասիս,
50 Ղազիբեգ քըթի տակ շատ ծիծաղեց...
Գընացին անցան օր, շաբաթ, ամիս,
Ոչ ոք հայերից տեղեն չըշարժեց։

   Մասիսը նորից ու նորից խոսեց,
Բայց նորա խոսքը օդի մեջ կորան,