Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

1983

ՆՈՐ ՏԱՐԻ

1883 թ.



   Ահա եկա նոր-Տարի
Ակընկալած հայ ազգեն,
Հետըս բերի շատ բարի
Ազգաց բաղդեն ու փառքեն:
   5 Բերի նորան հըմտություն
Գիտությանդ և արվեստից
Եվ նորա հեք գերությունն
Ես հանեցի վըրայից։
   Այս տարին է տարագլուխ
10 Թըշվառ հայի փըրկության,
Ու այլ ևըս կորի գլուխ
Չերթալ դեպի կորըստյան:
   Անգլիա և Ռուսաստան
Ոտք հանեցի սպառազեն,
15 Որ ազատեն Հայաստան
Ցարդ անտերունչ և անզեն...
   Հայեր, ահա հինգ անգամ
Կանեմ ես ձեզ ազգ ազատ,
Բայց դուք ինչ մի իմ պատգամ
20 Պահեցիք սուրբ հարազատ...
   Անհաշտությամբ չորս ցեղեր
Թագավորադ գլորեցիք,
Առաքինյաց՝ դուք դեղեր
Սպանիչ տըվիք, մեռուցիք...
   25 Էհ, անցյալը մոռացեք,
Ապրեցեք դուք նոր կյանքով,
Ձեր սիրտն, հոգին մաքրեցեք,
Զարդարվեցեք նոր բարքով։