Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիշեր, ցերեկ խունկ, հալվեներ
Քու առջևը կըծըխին,
25
Վարդաջըրի շատրվաններ
Ոտքերիդ տակ կըբըխին.
Չես անջատիլ դու իմ գրկեն
Ջերմ համբուրով արբեցած,
Սև նաժիշտներ քու ակնարկին
30
Կըդիտեն միշտ սարսեցած։
Չէ՛, թուրք փեսա, այդ բաներուն
Երբեք ես չեմ ախորժալ,
Դու այդ ամեն երջանկությունն
Թող վայելե թուրք գոզալ։
35
Տո՛ւր ինձ սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ.
Ես երջանիկ քեզ կանեմ,
Շինիոն, ռոթոնդ, մանթո, թուռնյուռ
Քեզմեն անպակաս կանեմ.
Տոն օրերը, կեսօրեն ետ,
40
Ուղիղ կերթանք Բալ-Մաբիլ,
Կուշտ կըպարես թռանբլան, քանքան,
Վալս, մազուռքա ու քադրիլ։
Ուրախ կանցնի մանկությունըդ,
Կապրիս ինչպես թիթեռնիկ,
45
Դարձուր երեսդ հայութենե,
Ապրե՛ մեզ պես երջանիկ։
Գաղղիացի՜, այդպես կյանքի
Հայ աղջկունք սեր չունին.
Կյանքի այդքան մեծ բարիքին
50
Հասցուր դու քու մամզելին։
Ինձ տո՛ւր սիրտըդ, ո՜վ հայ աղջիկ,
Ես երջանիկ քեզ կանեմ,
Երշիկ, ապուխտ ու գարեջուր
Բերնեդ անպակաս կանեմ։
|
|