Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

55 Իմ տան մեջը դու կըլինիս
     Իսկական մայր, տանտիկին,–
Ամբողջ օրը վաֆլի կեփես,
     Ծիծ կուտաս քու մանկիկին:
Պահարանըդ, սընդուկներըդ
     60 Կըլըցնեմ ճոխ ավարով,
Գաղղիայեն գողցած, թալնած
     Արծաթեղեն իրերով։

Թեվթոն փեսա, այդպես կյանքին
Ես ախորժակ, սեր չունիմ,
65 Այդ խոստացած քու բարիքին
Հասցուր դու քու ֆռեյլեյնին։

5



Զեռքըդ ինձ տո՛ւր, իմ նազելի,
     Թողնենք այս նոր Խուժաստան
Հայոց ազգիս. գաղթենք դեպի
     70 Վանը,— մեր բուն Հայաստան,
Այնտեղ, թեև մեզ չի մընում
     Անդորրությունն, կյանք փափուկ,
Գեթ չենք ստիպվիլ սուրբ զգացմունքը
     Պահել սըրտի մեջ ծածուկ.
75 Հայ լինելե չենք ամաչիլ,
     Անտեր, նըժդեհ չենք մընալ,
Սերն օտարի (գարշելի բեռ)
     Կեղծ ժըպիտով չենք մուրալ։
Կյանքի կեսը ըստրուկ եղանք,
     80 Գեթ կեսն լինինք մենք ազատ.
Ազատությունն կուտա մարդուս
     Լոկ յուր հողը հարազատ։
Գուցե այնտեղ մեզ կըսպասե
     Բանդ, թույն, աքսոր ու տանջանք...
85 Ի՞նչ փույթ, երբ հայ հողի վըրա
     Մահն էլ կլինի մեզ պարծանք։
Տո՛ւր, ուրեմն, ինձ քու ձեռքը,
     Թողնենք այս նոր Խուժաստան