Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՍՐՏԻ ՎԿԱՅՈԻԹՅՈՒՆ

Նվեր բարեկամական տ. Վառվառեին



  Հայաստանը չէ՛ միտք վերացական
Եվ ոչ գեղեցիկ ցնորք է հայրենիք,
Հայրենյաց սերը չէ՛ պղատոնական
Ոչ շաղփաղփանք է, և ոչ սընոտիք։

  5 Չէ՛, չէ՛, երգած չէ՛ դեռ Մայր-Հայաստան
Կարապի երգը՝ երգն յուր տըխրագին.
Այն որ լըսեցիք՝ այն երգն էր գարնան,
Ավետյաց երգ էր հայոց սոխակին։

  Չէ՛, չէ՛, հայ ազգը չէ՛ ազգ հընացած,
10 Անպիտան զավակ այս ներկա դարին.
Նա դեռ յուր վերջին խոսքը չէ հայտնած
Հանճարն չէ ցուցած օտար ազգերին։

  Չէ՛, չէ՛, հայ ազգը չէ ազգ անիծած,
Ինչպես կրկնում են կարճամիտ մարդիկ.
15 Այս՝ հույնեն սովրած ու բերան առած
Աշխարհակործան, տընաքանդ կարծիք։

  Չէ՛, չէ՛, հայերը չեն անմիաբան,
Երբ որ խընդիր կա ընդհանուր ազգի,
Եվ երբ պետք լինի՝ հայրենյաց պաշտպան՝
20 Բյուրք ոտքի կելնեն ինչպես մի հոգի։

Հայ ազգի սըրտում, թեև թագստյան,
Կա գանձ հազվագյուտ և հույժ մեծագին,–