Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԻՆԻ ՍՈԽԱԿ



   Մի՛ երգիլ, իմ սոխակ,
Պատուհանիս դու տակ.
Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   5 Նոցա տունն է քանդած
Զավակունք կոտորած.
Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

Սարինն է հոգեվարք,
10 Հետն էլ խեղճ Հայ-աշխարհք.
Արտորա՛ դեպ Սարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   Կարինը կը հառաչե,
«Օգնեցեք» կը կանչե.
15 Արտորա՛ դեպ Կարին՝
Սփոփել խեղճ Հայերին։

   «Տաս հազար այնալու,
Կըրնա ինձ փրկելու».
Արտորա՛ դեպ Կարին՝
20 Սփոփել խեղճ Հայերին։

   «Մի օր շատ կը ցավիք,
Որ օգնել չուզացիք».