25
Կեցցե՜ն Կարինի անկյալ Քաջերը,
Նոր-Հայաստանի նոր նահատակներ,
Թո՛ղ անմահ պահեն հայի սրրտերը
Նոցա պանծալի ազնիվ անուններ։
Ե՛կ, ուխտատեղի դարձնենք այն վայրը, 30
Ուր որ թափվեցավ նոցա սուրբ արյուն,
Եվ պարկեշտասուն հայուհի մայրը
Համբուրել հողը բերե յուր որդուն։
Իսկ մենք, որ տեսանք այս մեծ ոճիրքը,
Մի՞թե ցըվախճան պիտի լուռ մընանք. 35
Արծարծվելու չէ՞ մեր ազնիվ կիրքը,
Մի՞թե վրեժ առնուլ պիտի չունենանք...
Ո՞ւր ես, հայի խելք, ո՞ւր ես, հայի զոր,
Դեզ-դեզ կիտված ո՞ւր ես, հայի արծաթ.
Երեկ դու մեծ-մեծ խոսեցար. այսօր 40
Այս մեծ խընդրի՞ մեջ ես թերահավատ...