Մասսի ճակատին ամպրոպ պատռեցավ,
Հայերու սըրտեն վախ փարատեցավ,
Նըժույգ է տակըս, ձեռքիս այնալու,
Սուլթան, ուժ ունի՞ս ինձ դիմանալու. 5
— Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ,
Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։
Անսուտ երդումով ուխտել եմ ազգիս,
Զոհել մարմինըս, զոհել և հոգիս,
Արհամարհել սով և անդորրություն, 10
Տալ Հայաստանին սուրբ ազատություն.
— Ըստրուկ եմ եկել, կըդառնամ ազատ,
Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։
Էլ ես ահ չունիմ քու վախկոտ զորքեն,
Զըզված եմ ես քու շարիաթ օրենքեն, 15
Մըշու դաշտերը, Վան ու Արզըրում,
Կ՚լվանան Տաճկի սև ու պիղծ արյուն.
— Ըստրուկ եմ եկել կըդառնամ ազատ,
Ետ խըլած քեզմեն հողն իմ հարազատ։
Թըշվառ, քու հույսն է չերքեզն ու քուրդը, 20
Հա, մեկ քամիին տամ նոցա բուրդը,
Ձեռքիս ունիմ ես Ղևոնդի լախտը,
Որ ջարդեմ-փըշրեմ քու փըթած թախտը.
— Սուլթա՜ն սիրտ ունի՞ս, ինջի՛ր մարտի դաշտ,
Տես, քու առջևն է թըշնամիդ անհաշտ։