Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՈՒՂԵՐՁ ԱՌ ՍՈՒԼԹԱՆ ՀԱՄԻՏ
Ի դիմաց երեսուն և վեց դավաճան էֆենտիներուն
Շնորհակալությո՜ւն, վեհափառ սուլթան,
Որ դու քարու քանդ արիր Հայաստան,
Օրը հազարով հայեր մորթեցիր,
Հայոց շեն գեղեր ամյացուցիր։
5
Փա՜ռք և պարծանք քեզ, վեհափառ Համիտ,
Որ հնազանդելով պաշտած ղուրանիդ
Մեր Ավետարան դու կոխկըրտեցիր,
Ու զազիր աղբով խաչ նըկարեցիր։
Գոհություն և փառք մեծըդ փատիշահ,
10
Որ հայ ջընջելում գըտար դու քեզ շահ,
Հեն չերքեզները ու գող քուրդերը
Դարձան սըրտակից քու ընկերները։
Մըռայլ բանտերեն հազար հայ բերան
Կօրհնեն անունըդ վեհափառ սուլթան,
15
Որ տոնացուցում տեղ չի թողեցիր,
Բյուր նահատակաց անվամբ լըցուցիր։
Բընավ չի մոռնալ քեզ, վեհըդ սուլթան
Քև երջանկացած ավեր Հայաստան
Քո մեծ անուն ու սըխրագործություն,
20
Հավերժ կըհիշե Հայոց Պատմություն...
|
|