Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    25 — Հա՛յր, ասաց աղջիկն, թե մահըս կուզես
Եվ ինձ քու ձեռքով դընել գերեզման,
Իմ սիրականին ինձմեն կը կորզես,
Բայց քու սուրբ կամքն է և քու սուրբ հրաման։

     Սուգ ու կոծ էր այն և ո՛չ հարսանիք,
30 Ո՛չ քող էր հարսի, այլ դիապատանք,
Ո՛չ սիրո ամոլք—անհաշտ թշնամիք...
Խելացնոր կամացն ա՛յս էր հետևանք։

    Լըռե՛, չար լեզու, լըռե՛, բամբասանք,
Աստված էր օրհնել նախկին այն սերը...
35 Համառի կամքով կաշկանդած կապանք
Ջախջախեց, խըզեց Երկնավոր Տերը...