Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԱՃԿԻ ԲԱՆՏ


   Սոսկալի, մըռայլ, գիճին գետնափոր,
Վեր, վայր, ամեն խորշ լի զեռուններով,
Դրունք երկաթիք, ծղինիք ժանգոտք,
Դահիճ-դռնապանք քանց վագըր վայրագ:

   5 Հազար բյուր տեսա պես-պես տանջարան,
Գետնի վրա ցըրիվ ընկած են աստ–անդ
Մտրակ ու աքցան, խթան, մանգլիոն.
Ահա նոր դըժոխք—կասվի տաճկի բանտ։

   Պատերեն կախված անթիվ շղթաներ,
10 Ամեն շղթային կըպած է մի մարդ.
ՉԷ՛, չէ՛, դա մարդ չէ, այլ հավետ կըմախք,
Ստվեր է սոսկալի, ո՛չ աստծո պատկեր։

   Ասե՛ք, ի՞նչ է մեղքն այս թշվառներին,
Կողոպտե՞լ են, գողցե՞լ են, մա՞րդ են սպանել.
15 Չէ՛, չէ՛...
Տանտերը լըցվեցան անմեղ հայերով,
Կրակ, աքցան ու թույն եկան ի հանդես,
Ծովամույն կըլինին Հայք հազարներով,
Իսկ Եվրոպ անտարբեր, լուռ ականատես։