Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Սար ու ձոր ես ինձ թողել անտերունչ,
Մըկամ քու քըմըդ չըկար ինձ մի քունջ.
Ես քեզի ծառա, իմ իշխան դուն ես,
Ասա՛ մի տեսնեմ, ի՞նչ հրաման ունես։
5
Վառ արեգակ է, աչքը կուրացնըմ.
Անուշ սոխակ է, հոգիս զմայլացնըմ,
Եթե ցերեկ է՝ ես կուրացած եմ,
Գիշեր քու ձենից դիփ թուլացած եմ։
Ես մոտ եմ գալի՝ դու հեռանում ես,
10
Ես խոնարհըմ եմ, դու վերանըմ ես,
Մեկ գոռոզ ես դու, մեկ հեզ ու խոնարհ,
Դև ես, թե հրեշտակ՝ չեմ խաբար իսպառ։
|
|