Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


Գարնան հոտը փռվեցավ,
Իմ պարտեզը ծաղկեցավ,
Վարդենիի շուքի տակ
Սոխակի ձայն լսվեցավ։

5 Ողջ գիշեր մինչ լուսածագ,
Նստած վարդի ծառի տակ
Կըհորինե անդադար
Շարականներ բյուր տեսակ.

Երգե՛, երգե՛, խեղճ թռչուն,
10 Քանի չի անցել գարուն.
. . . . . . . . . . . . . . . . . . .
Երբ որ կուգա բարի աշուն։