Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳՐՉԱԿՆԵՐԻՆ


   Գրչակներ, հե՞ր եք այդպես այլայլած,
Հե՞ր եք ծունկ կոծում, հե՞ր եք սուգ մըտած,
Հե՞ր հուսահատված՝ մազերդ եք փետում,
Մե՛կ գիժ–գիժ ուրախ, մե՛կ խիստ եք տըրտում,
5 Մե՛րթ ինչպես լալկան կին՝ հառաչում եք,
Մե՛րթ խոցված ցուլի պես բառաչում եք,
Աչքերեդ իսպառ փախել է քունը,
Ու կորցրել եք ձեր անդորրությունը,
Պատճառը ի՞նչ է ձեր այդ վըրդովմանց...
10 Ճանաչեցի քեզ «հայկական նախանձ»։