Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՆԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ



   Մըրոտած ասպետ՝ քամակումը զեթ (z)
Ու ձեռին բըռնած անճոռնի կազեթ,
Մի աղբակույտի գագաթին կանգնած,
Ուրիշ ասպետի կանչելով ասաց.
«Լըսել եմ՝ ունիս դու հատու մի սուր
Ույժ էլ ունի՞ս դու, ապա մեկ ցույց տո՛ւր»։
— Մյուս ասպետը նորան մոտեցավ,
Թըքեց երեսին, թողեց հեռացավ։