Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆ
Նորա 25-ամյա հոբելյանի առթիվ
Ազգիս շարավոտ վերքը լըվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
5
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝
Այս ամենն զորեց միայն քո՛ հանճար։
|
|