Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇԻՆԱԿԱՆԻ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԵՐԳԸ

(էջ 11)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Արարատ» շաբաթաթերթ, 1851, փետրվարի 17, № 23, էջ 367—368, «Առավոտյան երգ շինականաց» խորագրով, ապա՝ ՌՊԵ I, էջ 7—8։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ բանաստեղծությունը («Շինականի երեկոյան երգը») Ռ. Պատկանյանը չի զետեղել իր երկերի 1864 և 1881 թվականների ժողովածուներում:

ՇԻՆԱԿԱՆԻ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԳԸ

(էջ 12)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Արարատ» շաբաթաթերթ, 1851, փետրվարի 24, № 24, էջ 379—380, «Երեկոյան երգ շինականաց» խորագրով, ապա՝ ՌՊԵ I, էջ 9—10, «Շինականի երեկոյան երգը» վերնագրով։

Ա. 10 Թո՛ղ ճակատըդ, թո՛ղ որ սըրբեմ իմ ձեռով, իմ ձեռով.

ՀԱՅՈՑ ԳԻՆԻ

(էջ 13)

Ինքնագիրը չի պահպանվել։ ԱԵՀձ-ում (էջ 16—17) այս բանաստեղծության տակ նշված է գրության ժամանակն ու վայրը՝ 1852, հունվարի 11, Դորպատ, և ստորագրված է Աշուղ Կարապետ, որ Ռ. Պատկանյանի բազմաթիվ ծածկանուններից մեկն է։ Պահպանվել է նույն բանաստեղծության մի այլ ընդօրինակությունը (ՌՊֆ № 157)։

Առաջին անգամ տպագրվել է ԱԵՀ, էջ 39, ապա՝ ՄՀ, 1862, № 24, ԳՔԲ I, էջ 59—60, ԳՔԲ II էջ 52—53։

ԹԻՖԼԻԶԻ ՔԵՖ

(Էջ 14)

Ինքնագիրը չի պահպանվել։ ԱԵՀձ-ում (էջ 47) նշված է գրության ժամանակն ու վայրը՝ 1852, հունվարի 20, Դորպատ, և դրված է Աշուղ Կարապետ ստորագրու-