Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թյունը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1855, էջ 7—8 (երաժշտական խազերով), այնուհետև՝ ԱԵՀ, էջ 67—68, ԳՔԲ I, էջ 82—84, ԳՔԲ II, էջ 73—74:

ԱԵՀձ 4

Լոթիք իրանց բաղշումը:

ԱԵՀձ 4-րդ տողից հետո՝

Հայի՛-հալե, հալի-հալե,
Ինչին անում քաղքումը.
Հալի-հալե, հալի-հալե,
Լոթիք իրանց բաղչումը։


ԳՔ 1855-ում և ԱԵՀ-ում նույն քառատողը՝ հետևյալ տարբերությամբ

2 էս ին անում քաղքումը,
4 Մարդիկ իրանց բաղչումը.


ԱԵՀձ–ում յուրաքանչյուր հիմնական տնից հետո «Հալի-հալե...» քառատողը կրկնվում է։

ԱԵՀձ

25—28 Քալ-բատոնը Թիֆլիզին
Մարդիցը հետ չի մնում,
Ձեռին բռնած մենծ կովզին,
Դարդկում է կախեթուն։


ԱԵՀձ

29 Տմդմբում է զահիրան

ԱԵՀձ-ում 33—36

քառատողը դրված է 17—20 քառատողից հետո։


ՎԵՐՋԻՆ ԳԱՐՈՒՆ

(էջ 16)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1852 թվականի ապրիլի 25-ին, Մոսկվայում, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 41—42), որտեղ ունի «Երգ օրհասական պատանիի» ենթախորագիրը և կրում է Աշուղ Կարապետ ստորագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ, 1856, 111, էջ 29—30 և գրեթե միաժամանակ՝ ԱԵՀ, էջ 42—43, ապա, առանց ենթախորագրի՝ ԳՔԲ 1, 50—51, ԳՔԲ II, էջ 43—44, ՌՊԵ 1, էջ 37—38։

ԱԵՀձ 14 Ա՜խ ու վախ քաշեմ անդ ես օրն ի բուն.
ԳՔ 1856, 111, ԱԵՀ, ԳՔԲ 1, II Ի՞նձ մենակ խղճիս էսպես մոռացար։
ԳՔԲ I, 21 Առա՛ջ գնա, գարուն, դեպ ի հյուսիսն ի խոր,
ԱԵՀձ, ԳՔ 1856, 111, ԱԵՀ 25 Կու գաս գալ տարի՝ դու ինձ կուգտնես
ԳՔԲ I, 25 Կու գաս գալ տարի, դու ինձ կըգտնիս
ԱԵՀձ 28 Գերեզմանաքար մի վրես կուգտնես։
ԱԵՀ 28 Գերեզմանաքար մի վրաս կու տեսնես։
ԳՔԲ I, 28 Գերեզմանաքար մի վրաս կը տեսնիս։

ՈՒՍԱՆՈՂԻ ԵՐԳ

(էջ 18)

Պահպանվել է միայն ԱԵՀձ-ի ընդօրինակությունը, որի տակ նշված է գրության ժամանակը և վայրը՝ 1852, նոյեմբերի 10, Մոսկվա (էջ 18—19)։ Տպագրվում է առաջին անգամ՝ ԱԵՀձ-ից։