Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հայտնի է ամենուն, որ ամեն համալսարանի ուսանողները միաբան հոժարություն ավին մտնել զինվորական ծառայություն, որ ի տեր հանգուցյալ նիկողայոս հոժարեցավ և յուր բարեհաճությունը ցույց տվեց։ Այս երգը այդ դիպվածով ասած է 1854-ին»։

Ամենայն հավանականությամբ, ծանոթության մեջ նշված թվականը հիմնված է հիշողության վրա, քանի որ բանաստեղծության գրության ժամանակը որոշակի նշված է ԱԵՀձ-ում։

Այնուհետև տպագրվել է՝ ԳՔԲ I, էջ 60 — 62, ԳՔԲ II, էջ 53—54, ՌՊԵ I, էջ 14 — 15։

ԱԵՀ 20 Ունայն տեղը վայելեր։
ԱԵՀ 28 Հայրենիքը պաշտպանել.
ԱԵՀ 31—32 Թո՛ղ ում ուղե կարգն ընկնի,
             Մեր մեջ նա թող չի մըտնի։

ՈԻՍԱՆՈՂԻ ԿՅԱՆՔԸ

(էջ 28)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1853 թվականին, Մոսկվայում։ ԱԵՀձ-ում (էջ 10—11) հաջորդում է Ք. Պատկանյանի «Ուսանողի կյանք» բանաստեղծության նը. վերնագրված է «նույնը» և ունի Աշուղ Կարապետ ստորագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1857 IV, էջ 17 —18, «Ուսանող (երգ)» խորագրով, այնուհետև, «Ուսանողի կյանքը» խորագրով՝ ԱԵՀ, էջ 145—146, ԳՔԲ I, էջ 62—63, ԳՔԲ II, էջ 55—56, ՌՊԵ I, էջ 67—68:

ԱԵՀձ 12 Այս քոմանով խիստ է արգելած.
ԳՔԲ I 14 չիք՝ տեսնենք։
ԱԵՀձ 17 — 18 տրված է մի տողում՝
                    Այդպես ասողները են միայն գժերը
ԳՔ 1957 IV, ԱԵՀ 17 Այդպես ասողները
ԱԵՀձ 20 Վախտ մի քեփովացած, վախտ մի իմաստասեր
ԱԵՀձ 24 Նա և ուրիշ դրանից
ԱԵՀձ 27 Բայց ղոչաղ լինինք, եղբարք, Աստված մեզ օգնական.

ՓԱՓ ԵՎ ՇԱՀ-ԶԱԴԱ

(էջ 29)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1853 թվականին, Մոսկվայում, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 49 —50), որտեղ զետեղված է Համբարձում Փափազյանի «Պապ» ոտանավորից անմիջապես հետո՝ Աշուղ Կարապետ ստորագրությամբ և կրում է «Նույնը» խորագիրը, որ նշանակում է, թե գրված է առաջինի առթիվ։ Փափազյանի ոտանավորը բերում ենք ստորև։

ՊԱՊ

Տեր պապն է հարուստ աշխարքումս,
Շատ ճոխ ու շռայլ կապրի նա.
Ամենալավ գինի կխմե,
Ես էլ կուզեի պապ լինել։