Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց չէ՛, նա մեկ շատ խեղճ մարդ է,
Սիրուն մի կին չունի յուր հետ,
Մենակ իր մահճում կու պարկի,
Ուստի չուզեմ ես պապ լինել։

Սուլթանին կյանքն է մեծաշուք,
Նա առանձին մի տուն ունի,
Շնորհալի աղջիկներով լի,
Ես էլ կուզեի սուլթան լինել։

Բայց չէ՛, սրա բաղդն էլ պակաս է։
Նա յուր զուռանին է պաշտում,
Գինի յուր ձեռը չի՛ առնում,
Ուստի չուզեմ սուլթան լինել։

Զատ-զատ երկուսի բաղդն էլ,
Բոպե չուզեմ վայելել,
Բայց մեծ սիրով կհոժարեմ
Սուլթան և պապ փոխփոխ լինել։

Ուրեմն, աղջիկ, տո՛ւր ինձ պաչ,
Ինչու որ՝ սուլթան ես եմ քաջ,
Բաժակ էլ, եղբարք, լըցրեցե՛ք,
Որ ես պապ էլ կարամ լինել։


«Փափ և շահ–զադան» առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ I, էջ 94, ապա՝ ԳՔԲ 31, էջ 83, ՌՊԵ I, էջ 74, «Նմանություն» ենթախորադրով։

ԱԵՀձ 1 Ֆռակի փափը խիստ փողատար է,
ԱԵՀձ 2 Վեհարանը փառավուր է,
ԱԵՀձ 3 Նետայի էս փափ ըլեի։
ԳՔԲ I, ԳՔԲ II 3 Նետավի՝ ես փափ ըլեի։
ԱԵՀձ 5 Վա՜յ մե, կրիմ փափի գլուխը,
ԱԵՀձ 12 Թողեք ինձ շահ-զադա ըլիմ:
ԳՔԲ I 12 Թողեք որ շահ-զադա ըլիմ։
ԱԵՀձ 13 Կոողբ տանի շահ-զադին,

ԱԵՀձ-ում 16 –րդ տողից հետո հետևյալ քառատողը, որ տեղ չի գտել հեղինակի օրով և հետագայում հրատարակված տեքստերում:

էրնե՛կ քեզի, կիկո ջան,
Հա՛մ փափ ես դու, հա՛մ շահ-զադա,
Հանի որ լիքն է քու խելադան (ին),
Չի՝ նախանձիս ոչ մինին։


ԱԵՀձ 17 Աղջի կռացի՛ր իմ ճտին,