ԳԱՆԳԱՏ ԲԱՂԴԵՆ
(Էջ 31)
Պահպանվել է մեկ ընդօրինակություն ԱԵՀձ-ում (էջ 87—88), որտեղ կրում է «Բաղդ» խորագիրը։ Նշված է «հուլիսի 26, Մոսկվա», առանց թվականի։ Հետեվելով ՌՊԵ I-ին, զետեղում ենք 1854 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։
Առաջին անգամ տպագրվել է ԳՔԲ 1, էջ 91—93, այնուհետև՝ ԳՔԲ 11, էջ 81—82 և ՌՊԵ 1, էջ 17—18։
ԱԵՀձ 10 Շաղ պիտի տար քու գլխին...
ԱԵՀձ 12 Կո՞ւյր ես արդյոք, թե գիտությամբ,
Ման ես գալի այդ կերպով։
ԱԵՀձ 14 Այս աշխարքը ծայրե ի ծայր
Մի ժուռ գայիր աչքաբաց.
ԱԵՀձ 22 Նա յուր սիրուն աղունակի
Կարճիկ կյանքիցն է լալիս.
ԳՔԲ I, II 23 Ամպի մեջեն վեր սըլացավ սըրաչ շահեն դեպի ծառ
ԱԵՀձ 28 Լափլիզեցին մարախները
Ցորնու նորածիլ հասակը.
ԳՔԲ I, II 32 Բայց հորական փող չունենալալ՝ հաճելի չէ՛ ամենուն.
ԱԵՀձ 38 Մի՞թե աղքատ աշխարհ գալը
Մարդիկ հանցանք կհամարին.
ԱԵՀձ 40 Սոկրատեսի՛ն, արդյոք լեզու
Հանկարծակի խոսեցավ...
ԱԵՀձ 41—42 տողերից հետև
Չէ՛, չէ՛, եղբարք, մեր դարումը,
Հանց ամեն ճարտար լեզուն,
Թշվառ երեխան էլ կասե,
Է՛ ախորժիկ ձայն ոսկուն:
ԹԵ ԻՄ ԱԼԵՎՈՐ ՀԵՐՔՍ ՍԵՎՆԱՅԻՆ
(էջ 33)
Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1854 թվականի օգոստոսի 27-ին, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 85—87) և ունի «Ազգասեր» խորագիրը։ Առաջին անգամ տպագրվել է՝ «Մեղու», 1860, նոյեմբերի 10, № 115, էջ 243՝ «Թե իմ ալևոր հերքս սևնային...» խորագրով։ Այնուհետև ԳՔԲ 1, էջ 28—30, ԳՔԲ II, էջ 24—26, ՌՊԵ I, էջ 126—127, «Նոր ազգային երգարանում», (Ռոստով, 1878), ունի «Երևակայություն» խորագիրը (էջ 72—73)։ Գ. Խալաթյանը ՌՊԵ I-ում թեև բանաստեղծությունը անվանել է «Նմանություն», սակայն աղբյուրը չի հիշատակել։
ՆԱԵ 3 Նըժույգ ձի նըստած, բեխերս ոլորած,
ԱԵՀձ, ԳՔԲ I, II, ՆԱԵ 5 Ես դաշտ կերթայի—դաշտ Ավարայրի
ԱԵՀձ 32 Ժանգոտած ու բութ են մեր թըրերը:
ԱԵՀձ, ՆԱԵ 14 Որ մենք փաթաթենք մեր մարմնո վերքը.
ԱԵՀձ 19—20 Շատերու նման ես չէի երբեք
Լինել ազգասեր ունայն խոսքերով.