Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 90։ Պարոդիա է Ք. Պատկանյանի՝ «Ինձ
համար չէ գարնան գալը...» բանաստեղծության, որ գրված է 1853 թվականին և տեղ է գտել ԱԵՀձ-ում։ Հավանորեն Ռ. Պատկանյանն իր պարոդիան գրել է նույն այդ ժամանակ։
Տպագրվել է միայն ՌՊԵ III, էջ 33։
ՌՊֆ № 90 24 Անկեղծ սիրտը չէ քեզ համար.
Ք. Պատկանյանի «Ինձ համար չէ...» բանաստեղծությունը (1853, Ստավրոպոլ),
որի առթիվ Ռ. Պատկանյանը գրել է իր պարոդիան, բերում ենք ստորև.
ԻՆՁ ՀԱՄԱՐ Չէ
Ինձ համար չէ գարնան գալը,
Ինձ համար չէ ծառի ծաղկիլը,
Ուրախության սրտի գրգիռը,
Ոչ մի բերկրանք չե՛ն ինձ համար։
Ինձ համար չէ կենաց թարղդը,
Ինձ համար չէ՛ երջանկություն,
Եվ մրահոն կուսի աչերը
Նոցա արցունք չեն ինձ համար։
Ինձ համար չէ փայլուն լուսնի,
Անտառ ու դաշտ լուսավորելը,
Գարնան վարդի երգչի տաղերը,
Սոխակ ու վարդ չե՛ն ինձ համար։
Ինձ համար չէ բարեկամաց,
Մեկտեղ սիրով տոն կատարելը,
Զատիկ օրվա ուրախ ասելը
«Քրիստոս հարյավ» չէ ինձ համար։
Ինձ համար չէ՛ ծնողաց լացը,
Ինձ համար չէ՛ աղջկա տխրիլը,
Գերեզմանիս վրա արտասվիլը՝
Բարեկամաց չէ՛ ինձ համար։
Բայց ինձ համար կուգա ժամը,
Կերթամ թշնամյաց պատերազմը,
Եվ մահառիթ սպանիչ գնդակը
Անդ պատրաստած է ինձ համար։
Այս ոտանավորը տպվել է ԳՔ 1856 II, էջ 14, «Նվեր Գրիգոր Միշվելյանի
բարի հիշատակին» ընծայականով։