Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈԻԹՅՈԻՆ

(էջ 40)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1855 թվականի փետրվարին, ինչպես նշված է ԱԵՀձ-ում (էջ 97—58), ունի «Կտրական պատասխան» ենթախորագիրը և հետևյալ ծանոթությունը. «1885 թվին, փետրվարի 27-ին ես, եղբայրս, Ա., Թ., և մի քանի պարոններ ժողովեցանք պր. Ի. մոտ. ըստ սովորության, խոսակցությունը դարձավ դեպի հին ու մաշված ազգասիրությունը, սկսեցին մի-մի զննիլ հայության պայմանները. իմը նոցա ներհակն էր»:

Առաջին անգամ տպագրվել է՝ ԳԹԲ I, էջ 88—91, ապա՝ «Մեղու», 1865, մայիսի 8, № 266, էջ 96, Աշուղ Կարապետ ստորագրությամբ. այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 78—80, ՌՊԵ I, էջ 60—62։

ԱԵՀձ 6 Որ տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ.
ԱԵՀձ 5—6՝ դրված են 9—10 տողերի փոխարեն։
Մ 8 Հորանջելից խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
ԱԵՀձ 9—10՝ դրված են 5—6 տողերի փոխարեն։
ՌՊԵ I 15 Ով կամ թե յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
Մ 21—22 Թե դու հայ ես՝ հայությունդ պետք է հարգես անպատճառ,
        Հայաստանը պետք է լինի հուսո աստըղ քեզ համար։
ՌՊԵ I 24 Բայց դու հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն:
ԱԵՀձ 23 Օտարինը դու մի՛ ատիլ և մի՛ սիրիր կուրորեն,
Մ Օտարինը դու մի՛ ատեր և մի՛ սիրեր կուրորեն,
ԱԵՀձ 26 Բայց բըռնությամբ միշտ հեռացուր[1] նորա միջից կրոնի վեճ։
ԱԵՀձ, Մ 27—28 Քեզ ինչ օգուտ, թե դու կասես «Հոգին բղխած լոկ հորից»,
       Կամ թե «Որդին հոգվով սրբով անսերմ ծնունդ է Մորից»։
ԳՔԲ I 27—28 տողերի փոխարեն՝ կետեր. ըստ երևույթին այդ տողերը հանել է գրաքննությունը։
ԱԵՀձ 29 Թո՛ղ սիրելի այդ կռիվը, աչքդ դարձուր դեպ Հարավ,
ԱԵՀձ 31 Բայց մինչ այսօր այդ խնդիրը մնացել է անվճիռ,
Մ 34 Նորա օգտին, թե պետք լինի, զոհիր քո բոլոր գանձը.
ԱԵՀձ 33—35 տողերը չկան, հավանաբար ընդօրինակողը վրիպել է։
ԱԵՀձ, ԳՔԲ I, II, 36 Ո՛չ այն հողով, որ քու ազգը իսկույն լինի քեզի գոհ։
ԱԵՀձ 37 Մաքուր սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
ԱԵՀձ 38 Թե տվածը պե՛տք է առնուլ, դորա կասեն առուտուր։
ԱԵՀձ 39—40 տողերը չկան։
Մ 39—40 տողերը դրված են բանաստեղծության վերջում։
ԳՔԲ I, ՌՊԵ I 42 Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգին համար Հայ աշխարհ
ԱԵՀձ 44-րդ տողից հետո ընդհատվում է։
Մ 44 Ի՞նչ է պատճառն, որ նա ընկավ յուր առաջվա փառքերից։
Մ 48-րդ տողը բացակայում է։
ԳՔԲ I, II, ՌՊԵ I 53—54 Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գրկեմ,
                        Թե ջուր ընկնիս ջրից, թե՝ ճար, ես քեզ ճարից կըփրկեմ.
Ընդգծված բառերը բացակայում են. լրացնում ենք ըստ «Մեղուի» տեքստի։

  1. [Վերջա<ցուր>]