Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՂԵՆ ՏԱ՞ՆՆ է

(էջ43)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1855 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է ԳՔ 1855 I, էջ 9—10, այնուհետև՝ ԱԵՀ, էջ 59—61, ԳՔԲ I,էջ 80—52,ՔՀ, էջ 372—373, ԳՔԲ II, 71—72, ՌՊԵ I, էջ 26—27։ ՔՀ֊ում խորագրի տակ նշված է «Թարգմանությունն, ՌՊԵ I-ում՝ «Նմանությունն, սակայն աղբյուրը չեն հիշատակել։

ԳՀ 1855-ում առաջին քառատողի վերև՝ Սարգիս, առաջին քառատողից հետո՝ Մարկոս.

ԱԵՀ 7 Գանա, իշխանք, դուն խաբար լի՞ս,
ԱԵՀ 25 Թե վուր քըսեն ձեռիդ բըռնած՝
ԱԵՀ 27 Փառք ու պատվով տուն մրանում իս,
ԱԵՀ 28 Գլխի Վերա տեղ ունիս։
ԱԵՀ 34 Կուզիս ջըգրից տըռաքի,
ԳՔ 1855 I, ԳՔԲ I 35 Թե քասիբ իս՝ ջուրը ընկի՛։

ԻՄ ԵՐԳԸ

(էջ 45)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1855 թվականին։ ԱԵՀձ-ում (էջ 101—102) ունի «Նվեր Թիմուրյանինտ» ենթախորագիրը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԱԵՀ, էջ 95— 96, առանց ենթախորագրի, այնուհետև, գրեթե անփոփոխ՝ ԳՔԲ I, էջ 3—4,

ԳՔԲ II, էջ 1—2, ՌՊԵ I, էջ 19—20,
ՌՊԵ I 7 Միայն մեր խեղճ կյանքը չունի ոչինչ նոր,
ԱԵՀձ 26 Բայց կանցնի վերա ամիս ու տարի,

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ

(էջ 47)

Ինքնագիրը չի պպհպանվել։ Գրել է 1855 թվականից ոչ ուշ։ ԱԵՀձ֊ում (էջ 77), ունի Աշուղ Կարապետ ստորագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է ԱԵՀ, էջ 173, անվերնագիր, այնուհետև՝ ԳՔԲ I, էջ 58 — 59, ԳՔԲ II, էջ 51—52, ՌՊԵ I, էջ 128— 129,

ԱԵՀձ 1—2 Քո՛ւն եղիր, պալաս, աչքըդ խո՛ւփ արա,
         Նախշուն աչքերուդ քուն թող գա վերա.
ԱԵՀձ 4 Իմ Օհանճանին քունը կը տանի։
ԱԵՀձ 4-րդ տողից հետո, որ բացակայում են մյուս ժողովածուներում.
         Առտուն կը զարթիս պապակ բերանով,
         Քեզի կաթ կուտամ արծաթ ամանով։
ԱԵՀ, ԳՔԲ I, II, ՌՊԵ I Օսկի խաչ վիզիդ՝ քեզի պահապան.
ԱԵՀձ, ԳՔԲ I 9 Մավի հիլուններ կախել եմ ես ալ,
ԱԵՀձ 10 Նա շար չի՛ առնուլ, քո՛ւն եղիր, մի՛ լար։
ԳՔԲ I, 10 Նազար չես առնուլ, քո՛ւն էղիր, մի՛ լալ.
ԱԵՀձ, ԳՔԲ I, 14 Անցել է օրեր օրոցքիդ քովը.
ԱԵՀձ 17 —18 տողերը չկան։
ԱԵՀձ 22 Սուրբ Աստվածամար Օհանիս քուն տուր.
ԱԵՀ 22 Սուրբ Աստվածամայր (այս անուն) քուն տուր.