Լոնդոնում լույս տեսնող «L'Armenie-ի լրագրի խմբագիր Մինաս Չերազի խնդրանքով, տարբեր ժամանակներ, Պատկանյանն ուղարկել է իր երկերից, որ թարգմանվելով ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, տպագրվել են հիշյալ լրագրում։ Այդտեղ է տպագրվել նաև «Բողոք առ Եվրոպան»։ Ուշագրավ են Մինաս Չերազի 1890 թվականի դեկտեմբերի 1-ի Ռ. Պատվանշանին հասցեագրած նամակի հետևյալ տողերը.
«Շնորհակալությամբ ստացա Ձեր խրախուսիչ նամակ, մանավանդ Ձեր երկու ընտիր երկեր, որք լրագրիս մեջ պիտի հրատարակվեն երկլեզվական թարգմանությամբ։ Կհուսամ թե ստացած եք L'Armenie–ի ԺԲ թիվն, ուր թարգմանած եմ Ձեր «Հայություն» և ԺԴ թիվն, ուր պիտի գտնեք Ձեր «Բողոք առ Եվրոպայի» երկլեզվյա թարգմանություն. այսօր ալ պիտի հղեմ Ձեզ ԺԵ թիվն, ուր պիտի հառաչե Ձեր «Ծերուկ վանեցի»։ Ձեր այդ տաղեր, Եվրոպայի համար գրված այլ ցարդ անթարգման մնացած, մեծ ընդունելություն գտան օտարազգի ընթերցողներես, և որոշած եմ մեն մի թերթիս մեջ արձագանք տալ Ձեր ազդապանծ քնարի...» (ՌՊֆ, № 924)։
ՌՊֆ № 12 ինքնագրի տեքստային տարբերությունները.
|
Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ
(էջ 123)
Պահպանվել է երկու ինքնագիր՝ ՌՊֆ № № 13, 22, էջ 9ա — 10ա։ № 13 ինքնագիրը («Հորդորակ վանեցոց առ ամեն հայերը» ենթավերնագրով), մի երկտողով ուղարկած է Փ. Վարդանյանին։ Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1881, № 3, էջ 92 — 93, ապա նաև ԳՔԲ II, էջ 174 — 175։ Գրության մոտավոր ժամանակը որոշվում է Ռ. Պատկանյանին գրած Փ. Վարդանյանի 1876 թվականի հունիսի 18-ի նամակով (ՌՊֆ, 16 1116)։
№ 13 13 Հարուստ՝ է՞ր ոսկիդ սընդուկ դըրել ես,
№ 13 14 Կըտըիճ՝ ո՞ր օրվան աշխարհք էկել ես.
26—27 տողերը հիմնական տեքստի մեջ են մուծված ինքնագրերից և տպագրվում են առաջին անգամ։